Իրադարձություններ Հայաստանում
Բուժաշխատողների մեծարման երեկո` մասնագիտական տոնի կապակցությամբ
ՀՀ կառավարության որոշմամաբ` 2001թվականից հունիսի երրորդ կիրակին տոնվում էր ոպես Բուժաշխատողի օր, որպես մասնագիտական հաջողություններն ու ձեռքբերումներն արձանագրելու, բուժաշխատողներին երախտիքի խոսք ասելու գեղեցիկ հնարավորություն:
2012թ. Հայաստանում բուժաշխատողի օրը նշվում է հունիսի 21-ին: Այն միտված է բարձրացնելու, վերարժևորելու բժշկի կարևոր դերն ու հեղինակությունը հասարակության մեջ: Օրվա առիթով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը բուժաշխատողին նվիրված մեծարման երեկո էր կազմակերպել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հարյուրավոր բուժաշխատողներից և պետական այրերից բացի միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Միջոցառման բացման արարողության ժամանակ ընթերցվեց նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողներին:
![]() |
![]() |
![]() |
«Սիրելի բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Սա ևս մեկ առիթ է՝ անդրադառնալու ձեր դժվարին և պատասխանատու աշխատանքին, արժևորելու այն ջանքն ու եռանդը, որ բժիշկը ներդնում է յուրաքանչյուր հիվանդի ապաքինման գործում: Կայուն և դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր հայրենիքի ընդհանուր զարգացման հիմնական և կարևոր ուղղություններից է»,-ասվում է նախագահի ուղերձում:
Իր շնորհավորանքի խոսքը բուժաշխատողներին հղեց նաև Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը.
«Չափազանց հպարտ եմ, որ այսօր` լինելով ձեզանից մեկը, հնարավորություն ունեմ այս մշակութային մայր տաճարի բեմից շնորհավորելու ձեզ: Ի խորոց սրտի յուրաքանչյուրիդ ընտանիքին ցանկանում եմ բարեկեցություն: Այն ժամանակը, որը դուք տրամադրում եք կարիքավորներին ձեր բարիությամբ, գթասրտությամբ, անսահման ուշադրությամբ, կցանկանայի, որ ձեր ընտանիքի առջև գար: Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր գործընկերներին։ Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում: Ցանկանում եմ առողջություն, պաշտպանվածության զգացում և խաղաղ երկինք: Թող կարողանաք ձեռք մեկնել յուրաքանչյուր կարիքավորին: առանձնահատուկ կցանկանայի շնորհավորել այն բուժաշխատողներին, ովքեր այս տոնական օրը ոչ թե մեզ հետ են` դահլիճում, այլ՝ վիրասրահներում, շտապ օգնության մեքենաներում, հիվանդի մահճակալի կողքին»:
![]() |
![]() |
![]() |
ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց իր բոլոր կոլեգաներին.
«Ցանկանում եմ քաջ առողջություն, որպեսզի նրանք էլ իրենց գործունեությամբ կարողանան ժողովրդին առողջություն պարգևել: Թող լինեն հպարտ՝ իրենց մասնագիտությամբ: Եթե չենք կարողանում հասնել նրան, որպեսզի մարդիկ չհիվանդանան, ուրեմն այնպես անենք, որպեսզի առողջանան»:
Բուժաշխատողներին շնորհավորեց և նրանց խնդիրների մասին լրագրողների հետ խոսեց նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:
– Պարոն Բազիկյա՛ն, շնորհավոր նաև Ձեր տոնը:
– Ուզում եմ շնորհավորել բոլոր բժիշկներին, բուժքույրներին, բուժաշխատողներին: Ամենադժվար և պատասխանատու մասնագիտություններից մեկն է բժշկությունը: Այն ծանրագույն տարիները, երբ մենք չունեինք լույս, չունեինք ջեռուցում, կար դեղամիջոցների խնդիր, ոչ մի հիվանդանոց չդադարեցրեց գործունեությունը: Բժիշկներն աշխատում էին անգամ այդ ծանր պայմաններում:
– Ի՞նչ է պակասում այսօր բուժաշխատողին:
– Բոլորս էլ գիտենք, որ առողջապահությունը ֆինանսավորվում է մնացորդային գումարներով: Այն գումարը, որը հատկացվում է առողջապահությանը, վաղուց չի բավարարում: Բոլորս գիտենք, թե արտասահմանում բուժումն ինչ արժե, ինչպես են վարձատրվում բուժաշխատողները: Առողջապահությունը մեծ ծախսեր է պահանջում, որովհետև այս ոլորտում անհնար է առանց դեղամիջոցների, տեխնիկայի, գործիքների, որոնք շատ հաճախ մեկանգամյա օգտագործման համար են: Եթե մենք ուզում ենք որակյալ բժշկություն ունենալ, պետք է կարողանանք ապահովել նաև դրա ծախսերը: Որպես այդպիսին միակ խնդիրն այս ասպարեզում ֆինանսավորումն է:
![]() |
![]() |
![]() |
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին առողջապահական ամենատարբեր ոլորտների մասին պատմող տեսաֆիլմեր, որոնցում անդրադարձ էր կատարված ռազմական բժշկությանը, սփյուռքի բժիշկներին, ոլորտին մշտապես աջակցող բարերարներին, հայկական բժշկական գերդաստաններին: Տեսաֆիլմերում ներկայացված էր նաև մեր երկրում բժշկագիտության սկզբնավորման և զարգացման պատմությունը:
![]() |
![]() |
![]() |
21.06.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYjqMndi' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





























